
Հայ գերիների և տեղահանված անձանց հարցի քննարկումը ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը` ապրիլի 20-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին՝ քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Քվեարկության արդյունքները՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ»,- այս գրառումն էլ ֆեյսբուքյան էջում արել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել