HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ընդունել է Բայդենի՝ Կլիմայի հարցերով գագաթնաժողովին հանդես գալու հրավերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Կլիմայի հարցերով գագաթնաժողովին, որը կկայանա ապրիլի 22-23-ը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Գագաթնաժողովի կազմակերպման նախաձեռնությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենինն է։ 

«Պուտինը կշարադրի Ռուսաստանի մոտեցումները՝ միջազգային լայն համագործակցության համատեքստում, որն ուղղված է գլոբալ կլիմայական տաքացման բացասական հետևանքների հաղթահարմանը»,- նշվում է հայտարարության մեջ։ Նախօրեին Կրեմլը հայտնել էր, որ գագաթնաժողովին Պուտինի մասնակցության որոշումը կընդունվի այն բանից հետո, երբ հայտնի դառնան այդ հանդիպման բոլոր մանրամասները։ «Ցավոք, այդ հարցերի պատասխանները մենք սկսել ենք ստանալ միայն վերջին օրերին, և մենք պետք է մանրամասն վերլուծենք՝ մինչ նախագահի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումը»,- հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց գագաթնաժողովը կկայանա ապրիլի 22-23-ը։ Գագաթնաժողովին հանդես կգա նաև Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլոբալ տաքացման դեմ պայքարը հայտարարել էր իր գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2015 թվականին ԱՄՆ-ն դուրս էր եկել Կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրից։ Իշխանության գալուց անմիջապես հետո Բայդենը հայտարարել էր այդ որոշման չեղարկման մասին։

Լուսանկարը՝ Alexei Druzhinin /TASS via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter