HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է հայ զինծառայողի ևս 2 աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է, որ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter