HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: 

Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը:

Խորհրդատվությունները հաստատել են սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter