Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ապրիլի 12-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկել են ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին հարցեր:
ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ներկա նախընտրական գործընթացների օրինականության խախտման փաստերին ու միջազգային դիտորդական առաքելությունների արդյունավետության բարձրացման հնարավոր մեխանիզմներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել