HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1033-ով՝ ընդհանուր կազմելով 210 518: Նախօրեին կատարվել է 4641 թեստավորում (ընդհանուր՝ 946 642 ): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մահացել է 25 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3944 է:

Առողջացել է ևս 583 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 190271-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 987 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter