HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու բնակիչը ձերբակալվել է՝ իր կնոջը սպանելու կասկածանքով

2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից  կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում  բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը:  

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter