
Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում ապրիլի 21-22-ը, 26-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 21-22-ը՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է, 26-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել