
Բաշար Ասադը Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը երկրի բարձրագույն դատարան նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Sana գործակալությանը։
«Բարձրագույն սահմանադրական դատարանը հայտնել է, որ Բաշար Հաֆեզ Ասադն իր թեկնածությունն առաջադրելու հայտ է ներկայացրել նախագահական ընտրություններին»,- հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբաղը։
Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 26-ին։ Մարտի 19-ից երկրի բարձրագույն սահմանադրական դատարանը սկսել է ընդունել թեկնածուների փաստաթղթերը։ Գրանցումը կտևի 10 օր։ Ներկայում, Ասադից բացի, թեկնածության հայտ է ներկայացրել ևս 5 մարդ, այդ թվում` 2 կին։ Թեկնածուների թվում է նախկին պետնախարար Աբդալա Սալյում Աբդալան։ Նա Ազգային խորհրդի պատգամավոր է եղել 2003-2008 և 2012-2016 թվականներին։
Համաձայն Սիրիայի սահմանադրության՝ երկրի ղեկավարի պաշտոնին կարող են հավակնել 40-ից բարձր բոլոր քաղաքացիները, որոնք վերջին 10 տարվա ընթացքում բնակվել են Սիրիայում և չունեն օտարերկրյա անձնագիր։
Սիրիայում նախագահական նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73,5 %-ը։ Այդ ժամանակ Ասադը ստացել էր ձայների 88,7 %-ը։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանել