HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացել են հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հեթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։

Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։ Իրականացված հարցումների արդյունքում իրավապահները տեղեկություններ են ստացել, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Գուրգեն Մահարու փողոցի անչափահաս մի բնակիչ։ Հաղորդումից մոտ երկու ժամ անց նա հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել: Դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter