HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՀԿ-ն` վարսավիր

Այսօր համատարած կաշառք են բաժանում: Ինչպես ասես՝ պատրաստ են մարդկանցից ձայն ստանալ: Նույնիսկ վարսավիրանոցում, երբ մարդը մազերն է կտրում, կողքից ասում են՝ «վճարել ենք, դու գնա»: Այս դրվագը ապրիլի 12-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության քարոզարշավի մեկնարկին պատմեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Թե կոնկրետ որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է եղել քաղաքացու փոխարեն վարսավիրին վճարողը, ընկեր Թովմասյանը չմանրամասնեց:

Նկատենք, սակայն, որ ընտրակաշառքի ամենալայն տեսականին առաջարկում է ՀՀԿ-ն: Նշվածն էլ թերևս ընտրակաշառքի ամենազավեշտալի տարբերակն է:

Եթե այսպես շարունակվի, Հայաստանում երևի գիտության նոր ճյուղ կստեղծվի՝ «ընտրակաշառքի տեսություն»: Ափսոս որ զարգացած շատ երկրների համար այն ուղղակի պիտանի չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter