
Պայթյուն Արշակունյաց պողոտայում. կան զոհեր (լրացվող, տեսանյութ)
10:53
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում ապրիլի 22-ին տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով տուժած է․ Ե․-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
09:50
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
09:02
Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։
ԱԻՆ հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ։
Մեկնաբանել