HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ԵԽԽՎ դիտորդների «կույր» դիտարկումներն ու անհամ հումորը

Ապրիլի 11-12-ը նախընտրական տրամադրության մեջ գտնվող Հայաստանում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽԽՎ դիտորդները որևէ մտահոգիչ խնդրի չեն առնչվել: Այս մասին երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անձամբ ասաց ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության ղեկավար բարոնուհի Նիքոլսոնը:

Իհարկե, նրանց «ականջին հասել են» շշուկներ հնարավոր բազմապիսի խախտումների մասին, մասնավորապես, որ քվեատուփերում կարող են հայտնվել այնպիսի մարդկանց քվեներ, ովքեր կամ կենդանի չեն, կամ վաղուց արդեն Հայաստանում չեն բնակվում:

Լրագրողներն էլ բազմապիսի հարցերի միջոցով փորձեցին գնահատումներ ստանալ այն մասին, որ հիմնական խախտումներն ու կեղծիքներն արվում են մինչ բուն ընտրությունները՝ ընտրակաշառքի, պարտադրանքի ու ստորագրությունների կորզման միջոցով: Ընտրության օրն էլ դիտորդներն ընտրատեղամասերում լինում են ընդամենը 1-2 ժամ, և այն, ինչ պետք է արվի, արվում է նրանցից հետո կամ առաջ:

Բարոնուհի Նիքոլսոնը, սակայն, ասաց, որ արտասահմանյան դիտորդներն այս անգամ մի քանի 100 են լինելու` գումարած հազարավոր տեղական դիտորդները:

«Ինձ ավելի շատ մտահոգում է, որ այդքան շատ մարդու մեջ կարող է ընտրողներին ընտրատեղամասերում տեղ չմնալ»,- փորձեց կատակել նա:

Ընտրակաշառքի մասին ոչ մի խոսք չեղավ՝ չնայած այդ մասին հնչած հարցերին:

Փորձեցինք նաև պարզել, թե ինչ հետևություններ են արվել նախորդ ընտրություններից և մարտի 1-ի դեպքերից, այն դեպքում, երբ նույն միջազգային դիտորդները շտապել էին ասել, թե ընտրությունները նորմալ ընթացք են ունեցել:

«Դուք փնտրում եք արյուն, ամպրոպ, գետնին թափված մարմնի մասեր»,- կրկին փորձեց կատակել տիկինը՝ իր ծիծաղը միացնելով պատվիրակության մյուս անդամների ծիծաղին: Հետո ակնարկեց, թե ընտրություններից հետո էլ «մեզանից ծայրահեղ գնահատումներ մի սպասեք»:

«Լավ ընտրությունների չանցկացման պատասխանատվության ողջ բեռը չի կարելի դնել ազգությամբ ոչ հայերի վրա: Դա ձեր ազգի խնդիրն է»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter