HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

100 մլն դրամ՝ ռազմական գործողությունների մասնակիցների և հանրության հոգեբանական աջակցության համար

Կառավարության ապրիլի 22-ի որոշմամբ՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար: 

Ընդունված որոշմամբ հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով 10 հազար շահառու)  հոգեբանական վերականգնումը: 

Ըստ ԱԻ նախաարի՝ հոգեբանական աջակցությունն առաջնահերթ կստանան զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների անդամները, այնուհետև՝ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված անձինք և բնակչության այլ խավեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter