HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն Արցախին 10 տարի շարունակ 10 մլրդ դրամ կհատկացնի

Կառավարությունն ապրիլի 22-ի նիստում հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի պայմաններին: Համաձայնագրով նախատեսվում է 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամով լրացուցիչ հատկացում իրականացնել Արցախին՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրի համար: 

Արցախի կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ հաստատվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը։ Բավարար ֆինանսական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ է աջակցել Արցախի կառավարությանը։

Նախատեսվում է վնասի փոխհատուցում հատկացնել այն անձանց, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենք- շինություն, մարդատար և բեռնատար մեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ գտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանքիներ, պտղատու և խաղողի այգիներ: Որոշման համաձայն՝ մինչև 5 մլն դրամը տրամադրվելու է միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն դրամից ավելի՝ մուրհակի տեսքով, որը հնարավորություն կտա Արցախում գործարար ծրագրեր իրականացնել:

Նախատեսվում է նաև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում նախկինում բնակվող անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների՝ մինչև 50 %-ի փոխհատուցում:

Առաջիկա 3 տարիներին Արցախում մշտապես բնակվող քաղաքացիների հիպոթեկային և գյուղատնտեսական, փոքր ձեռնարկատիրական գործունեության վարկերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում կիրականացվի առաջիկա 3 տարիների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter