HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». հարկայինները հարկերը նախօրոք են պահանջում

«Հարկայիններն ամեն րոպե մտնում ու քրքրում են, նույնիսկ ժամանակից առաջ են ընկնում, թե մի քանի ամսվա հարկերը նախապես մուծեք, որ բյուջե լցվի: Նրանք խեղդել են բիզնեսն ու տեղական արտադրությունը»:

Ասվածը նորություն չէ, ուղղակի այս անգամ բարձրաձայնվելու համար նոր հարթակ է գտել՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարոզարշավի ամբիոնը: Որ հարկային վարչարարության փոփոխությունը հրատապ է, ընդգծել է նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ հիշելով. «Խորհրդային տարիներին Հայաստանը 130 տեսակի արտադրանք էր արտադրում: Հայաստանից գալիս կոշկեղեն էին խնդրում, լատեքս էին խնդրում, «Նաիրիտի» արտադրանքն էին խնդրում...»:

Այնպես չէ, որ ընկեր Թովմասյանի պահանջած հարկային վարչարարության փոփոխությունը իշխանությունների սրտով չէ, ուղղակի նրանց պատկերացրած բարելավումն այլ բան է ենթադրում. ընկեր Թովմասյանի ասած «քրքրելն» է նոր ձևեր ու երանգներ ստանում:
Ասվածի վառ օրինակներից մեկը «Հայացք»-ին ներկայացրեց Ջերմուկում աշխատող տնտեսավարողներից մեկը:

«Ամիսը մեկ, 2 ամիսը մեկ գալիս են թե' «դե մի 20 հազար ավել տուր, էլի»: Ասում եմ՝ ախպեր ջան, մի թիզ խանութ ունեմ, ձեռքս բերանս չտարած՝ արդեն բկիս ես կանգնում, ես ո՞նց անեմ: Էս երիտասարդ տեսուչն էլ թե' «նենց չանես՝ վրադ ստուգում բացեմ: Տակից դուրս չես գա»: Տո բա ի՞նչ անեի՝ թքեցի, թողեցի խանութը: Դե թող գնան ստուգեն Երևանի սուպերմարկետներում, որ հաստատ ստուգելու լիքը բան ունեն»,- վրդովված պատմում էր քաղաքացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter