HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վ. Քերոբյան. «Մարդկանց վերջին երկու տարվա գրանցված եկամուտների աճն ավելի բարձր է, քան գնաճը»

«Հունվար, փետրվար, մարտ ամիսներին տեսնում ենք տնտեսության կտրուկ վերականգնում, եթե այս տարին համեմատենք 2019 թվականի նկատմամբ, որը Հայաստանի տնտեսական ամենալավ տարին է եղել: 2021 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, իմ հաշվարկով, 7-7,5 % տնտեսական աճ կլինի»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:

Ըստ Քերոբյանի՝ 2020 թվականին Հայաստան է եկել մոտավորապես 375 800 զբոսաշրջիկ: Հիմնականում հունվար-փետրվար ամիսներին է եղել հոսքը։ «Այս տարվա մեր պլանը 1 մլն 200 հազ. տուրիստ է»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով գնաճին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այն անխուսափելի է և կա գրեթե բոլոր երկրներում: 

«Օրինակ՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճի, աշխատում ենք ստեղծել այլընտրանք, որ Լարսն այլևս չփակվի: 2019-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է ավելի քան 10%-ով, իսկ գնաճն այդքան չի եղել: Մարդկանց վերջին երկու տարվա գրանցված եկամուտների աճն ավելի բարձր է, քան գնաճը»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter