HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում ապրիլի 22-ին, 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է արել Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 22-ին, 26-27-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 310C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1993 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.50C

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter