HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». եկավ մի կուսակցություն՝ լույսի պես ամբողջովին մաքուր, և անոր դրոշմն էր՝ ՕԵԿ

Արթուր Բաղդասարյանը խիստ ոգևորվել է նախագահի կողմից իրենց «բարոյական» որակելուց ու նույնիսկ հավատացել է Ազատության հրապարակում օրերս ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքում այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել, պնդել է. ««Օրինաց երկիր» կուսակցությունը լույսի պես մաքուր է: Մենք կապ չունենք Հայաստանում թալանի, կողոպուտների, արյան հետ»:

Սա լսելուն պես միանգամից փակեցի աչքերս, մտածեցի, թե մեկ էլ տեսար' ոչ միայն լույսի պես մաքուր եղան, այլև լուսատու և այնքան ուժեղ, որ հնարավոր է' մարդ կուրանա: Հետո կամաց-կամաց համարձակություն ձեռք բերելով' բացեցի աչքերս, և շուրջբոլորս լույսի պես մաքուր կուսակցություն չտեսա: Անմիջապես կասկածեցի, թե տեսողությանս հետ կապված ինչ-որ խնդիր է առաջացել. ախր, առաջնորդի ասածն ինչպե՞ս կարող է ճիշտ չլինել:

Անմիջապես վազեցի օպտիկական ակնոցների մոտակա վաճառանոց, գնեցի և՛ կարճատեսի, և՛ հեռատեսի համար նախատեսված ամենազորեղ ակնոցները, բայց, ցավոք, ո՛չ մեկը օգնեց, ոչ էլ մյուսը. ինչ-որ չհաջողվեց հրեշտակի թևեր տեսնել Արթուր Բաղդասարյանի կամ ՕԵԿ-ի ուսերին:
Դյուրահավատության համար սկսեցի մեղադրել ինքս ինձ. ախր, էն գլխից գիտեի, որ ՕԵԿ-ը երբեք էլ համեստությամբ չի փայլել: Եթե չենք սխալվում, անգամ Աստված կամ Քրիստոս ինքը լույսի պես մաքուր լինելով' ինքն իրեն լույսի պես մաքուր չի համարել: Եվ եթե մահկանացուներից բաղկացած կուսակցությունն է այդպիսին ներկայացվում, դա արդեն մեղք գործելու պես մի բան է:

Ինչ վերաբերում է թալանի խնդրին' դա, կարծում ենք, առանձին թեմա է: Արյան հետ կապ չունենալու հայտարարության վերաբերյալ էլ ՀՀԿ-ի կարծիքն է հետաքրքիր. երևի մի օր կարձագանքեն և Արթուր Բաղդասարյանին կհարցնեն' դրանով ի՞նչ ես ուզում ասել, իսկ ո՞ր կուսակցությունը կապ ունի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter