HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հետախուզվողներ

Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։

Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ քաղաքացիներից մեկը հետախուզվում էր մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետահամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։

Հետախուզվողները ԱՄՆ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես և Հայաստանի ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում։

«Զվարթնոց» օդանավակայանից նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter