HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում ընթանում են Պուտին-Լուկաշենկո բանակցություններ

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։ Լուկաշենկոն Մոսկվա է ժամանել հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ի կեսօրին, որին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն։

Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան, կառավարությունների մակարդակով, համաձայնեցրել են ինտեգրման 26-27 ճանապարհային քարտեզ և մնացել է 2-3 լուրջ ծրագիր, այդ թվում հարկային ծառայության մասով։ «Մենք լուրջ շարժվում ենք միութենական ծրագրերով։ Հիշում եք քարտեզներից սկսեցինք, շատ լուրջ ծրագրեր են։ Հավանաբար, 26 կամ 27 ծրագիր մենք արդեն իսկ համաձայնեցրել ենք կառավարությունների մակարդակով։ Քիչ բան է մնացել, տնտեսական բնույթի 2-3 ծրագիր»,- Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն անվտանգության և պաշտպանության հարցերով համագործակցությունը։

Ավելի վաղ, բելառուսական Белта գործակալությունը հայտնել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի ռուս-բելառուսական հարաբերություններն ու դրա խորացումը։ Նախատեսվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկելու են նաև երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հարցերը։ Կքննարկվեն նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ամբողջական վերականգնման հարցերը։

Լուսանկարը՝ Михаил Климентьев/пресс-служба президента РФ/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter