
Վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել է հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժինը:
Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:
«Ինչպես քիչ առաջ տեղեկացրին աշխատանքների վայրից, աշխատելով առանց հանգստի, Վեոլիաթիմն այս պահի դրությամբ իրականացրել է գործի ամենաբարդ մասը:
Սակայն անելու բան դեռ շատ կա:
Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը»,- ասված է Ընկերության հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել