HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ներսես Նազարյանի ընկերներն ինքնաթիռներով են գալիս ընտրություններին մասնակցելու

ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայրաքաղաքային նախընտրական հանդիպումներին, ի թիվս քաղաքային եւ համայնքային իշխանությունների, ներկա է լինում նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Առավոտը հետաքրքրվեց՝ ինքն ինչո՞ւ է գալիս այդ հանդիպումներին: «Հասարակական կարգը պահպանելու»,- ասել է պարոն Նազարյանը:

ՀՀ առաջին նախագահն ու ՀԱԿ-ն արդեն մի քանի տարի է՝ խոսում են ընտրացուցակներում 500 հազար «ավելորդ ձայների» մասին: Դրանք մարդիկ են, ովքեր իրականում Հայաստանում չեն, սակայն ընդգրկված են ընտրացուցակներում:

Երեւանի ոստիկանապետը վստահեցրել է, որ ընտրություններին նրանք վերադառնում են Հայաստան. «Ես ընկերներ ունեմ, ընտանիքներով, ինքնաթիռներով բոլորն էլ գալիս են ընտրություններին մասնակցելու: Մենք ենք կանչում ընկերներին, դիմում, որ եկեք, մասնակցեք: Մյուս կուսակցություններն էլ իրենց կոչն են անում: Հո մենակ չե՞ն գալիս որեւէ կուսակցության համար, գալիս են իրենց պարտքը տալու»:

«Առավոտի» դիտարկմանը` երբ մարդը սոցիալական խնդիր ունի, գնացել է հացի փող աշխատելու, ընդամենը մեկ քվեարկության համար ինքնաթիռի տոմս է գնում ու գալի՞ս, Ներսես Նազարյանը պատասխանել է. «Իսկ ի՞նչ է պատահել: Այո, ընտրությունը բոլորինն է, եւ ամեն մեկն իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter