
Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել