HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հիմա 2008-ը չէ, հիմա 2012-ն է

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է ԱԺ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ եւ հեռանալուց` նրա սենյակում է թողել տուփով կոնյակ: Այս մասին «ՀԺ» թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը` Նիքոլսոնը:

Ըստ նրա՝ ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ եւ հեռանալիս սեղանին թողել մի տուփ` պնդելով, որ դա բարոնուհու համար է եւ չի ցանկացել ետ տանել: Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Իսկ քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել է բարեգործական կազմակերպություններից մեկին:

Այս պատմությունը նա պատմել է, երբ «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել էր` ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երեույթներ չդրսեւորվեն: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել:

«Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է»,- պատասխանել է բարոնուհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter