HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ստորագրել է նախարար Մեսրոպ Առաքելյանի պաշտոնից ազատման դիմումը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի պաշտոնից ազատման դիմումը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախարարն այսօր գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter