
«Լռության ճիչը». Փարիզում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցահանդեսը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Բաստիլի հրապարակում այսօր՝ ապրիլի 23-ին, բացվել է լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը» լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Հայկական հիշողությանը։ Մի ճիչ լռության մեջ, որպեսզի չմոռացվի երեկվա եւ այսօրվա Հայաստանը։
Անտուան Ագուջյանը Ֆրանսիայի հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է։ Նրա նախնիները 1915 թվականի Ցեղասպանությունը վերապրածներ են։ Արդեն երեսուն տարի լուսանկարիչն իր կյանքը նվիրել է հայ ժողովրդի պատմության հիշողությանը։ 2015-ին հրատարակվել է նրա «Լռության ճիչը» գիրքը, որը հետքերի եւ հիշողության մասին հարցադրում է՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։
Աշխատելով ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի համար, Անտուան Ագուջյանը վերջին տարիներին եղել է հակամարտության գոտիներում՝ Իրաքում լուսաբանել է Մոսուլի ճակատամարտը (2017), ապստամբությունը և հակամարտությունը Սիրիայում (2018, 2019) և պատերազմն Արցախում (2020)։
Բաստիլի հրապարակում ցուցադրված 23 գունավոր եւ սեւ-սպիտակ լուսանկարները, որոնք նրա վերջին հինգ տարվա աշխատանքի արտացոլումն են, պատկերումն են այս տարածաշրջանների պատմությունը, ներկան եւ հույսը։
Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 6-ը։
Լուսանկարները՝ Անտուան Ագուջյանի կայքից
Մեկնաբանել