
Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ի մամուլի կենտրոնը։
«ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:
Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել