HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սպանվածը Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուն էր

Երեկ՝ ժամը 15:00-ին, պետք է կայանար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանադրության արարողությունը: Սակայն նշանակված ժամին երիտասարդն ու նրա հարազատները չեն եկել: Ղուկասյանները զանգահարել եւ տեղեկացել են, որ տղան առավոտից չկա. անհետացել է:

Տղային որոնելիս պարզել են, որ նա երեկ առավոտյան գնացել է ավտոլվացման կետ, ավտոմեքենան լվանալ է տվել, ապա անհետացել է: Ժամը 19:00-ի սահմաններում երիտասարդին գտել են սպանված՝ գլխին հրազենային վնասվածքներով: «ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ ֆիքսված է այն ավտոմեքենան, որի մեջ եղել է հանցագործը:

«ՉԻ»-ի հետ զրույցում Գագիկ Շամշյանը որոշ մանրամասներ է հաղորդել: Մասնավորապես՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայի մեջ ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ։ Սպանվածը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն է՝ Կարեն Եսայանը։ Վերջինս 27 տարեկան էր եւ ԱՄՆ-ից նոր էր վերադարձել:

Դեպքի վայր է ժամանել անձամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը։ Գյումրի են ժամանել նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter