HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկում

Ապրիլի 22-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ-ի կողմից մշակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում տնտեսական ոլորտին առնչվող իրավակարգավորումների մշակման ու քննարկումների գործընթացին մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։

Նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված տնտեսական քաղաքականության հայեցակարգը, մեկնաբանել վերջինիս առանցքային դրույթները և նշել, որ ակնկալում է կառուցողական և արդյունավետ քննարկում։ 

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու հայտնել տեսակետներ դիտարկվող հարցի վերաբերյալ։ 

Հանդիպման ավարտին նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստել գործարար համայնքի կողմից ներկայացված խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter