HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը։

«Հանդիսությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Ա. Մարալչյանի կողմից  հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և բոլոր հայորդիների:

Այնուհետև արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

Զորամասի շարահրապարակում, մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նաև խորհրդանշական այս միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը, որի ընթացքում նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստն ու  սահմանված կարգով ստորագրել այն: 

Միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել զորամասի հրամանատարական կազմի կողմից նորակոչիկների ուսուցման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նորակոչիկների և վերջիններիս ծնողների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter