HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ

Ապրիլի 23-ին ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և ՊՆ առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչները ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ անցկացրել են սեմինար-քննարկում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, ազգային մակարդակում դրանց կյանքի կոչման կարևորության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի իրականացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում կանանց ներգրավման, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման և զինված ուժերում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

Կարևորվել է կանանց ներգրավումը խաղաղապահ առաքելություններում, անդրադարձ կատարվել զինված հակամարտությունների ընթացքում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված կանանց պաշտպանության տրամադրման հարցերին: Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում իրենց ներգրավման փորձառությունը:

Նման քննարկումները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հիմնահարցեր», - նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter