HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների և համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արևելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ 1825-1912 թթ. ապրել և վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:

Հուշատախտակի բացման առթիվ ելույթ է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում նշել է. «Գաբրիել Սունդուկյանն իր ամբողջ ստեղծագործական և հասարակական գործունեությամբ ծառայել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը: Ուստի բնականոն է, որ հայ մեծ դրամատուրգին նվիրված հուշատախտակն այսօրվանից տեղ է գտնելու նրա սիրած քաղաքում` Թբիլիսիում, ի նշանավորումն նրա ստեղծագործության ու անբասիր կյանքի նկատմամբ խորին հարգանքի և երախտագիտության: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր մեծանուն գործչին, սակայն մեզ համար հատկապես հաճելի է, որ նրան հիշում են նաև Վրաստանում, ինչի վառ վկայությունն այսօրվա միջոցառումն է»: 

Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողությանը հանդես են եկել նաև Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մակղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter