HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձևավորվում է հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ

Կրթության և գիտության նախարարությունը ԿԳ նախարարի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը  հաստատելու մասին» 21.09.2009թ. N 752-Ն հրամանի համաձայն՝ կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:

Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:

Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս),

2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:

 Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ,

2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:

2012թ. կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.

1.Հայրենագիտություն   5

2.Բնագիտություն           5,6

3.Կենսաբանություն    7,8

4.Ֆիզիկա                    7,8,9

5.Քիմիա                        7,8,9

6.Հայոց պատմություն   6,7,8,9

7.Համաշխարհային պատմություն 6,7,8,9

8.Աշխարհագրություն   6,7,8

9.Հասարակագիտություն  8,9

Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ` Ն Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2012թ. հուլիսի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter