HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցման վարչությունը։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության եւ եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի ամուր կապերը հիմնած են դարավոր քրիստոնեական եւ մշակութային կապերի վրա:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծեց, որ մեր երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղում թուրքադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարեւորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանների միջեւ, պաշտպանական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter