HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը

ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք. 

«Այսօր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրն է:

Այս օրը մեծ խորհուրդ է պարունակում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման առումով: Այսօր ևս Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ ծրագրողներին:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմի ընթացքում և թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողությունները ի ցույց դրեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը ոչ միայն պատմական արդարության և հիշողության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։

Այդ պայքարը վերասհաստատում է, որ ո՛չ բիրտ ուժը, ո՛չ էլ ժխտողական շահարկումները և մեր տարածաշրջանում թշնամական գործողություններն ի զորու են խզել մեր կապը մեր նախնիների հետ, զրկել մեզ հիշողությունից և մեր իրավունքներից։ Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ ապրելու և անվտանգ ապրելու համար:

Հետպատերազմյան այս ապրիլի 24-ը հավելյալ հնչողություն է հաղորդել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եվ այստեղ Հայաստանում ու արտասահմանում մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ ոգեկոչում և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում:

Այս զորակցությունը պարտավորեցնում է մեզ առավել քան երբևէ բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության օրակարգի առաջմղման գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter