HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվեց հոգեհանգիստ լուսահոգի Վարդան Գրեգորյանի համար

Ապրիլի 25-ին Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ նորոգ հանգուցյալ հոգելույս Վարդան Գրեգորյանի համար: Վերջինիս մահվան առիթով ապրիլի 17-ին Վեհափառ Հայրապետը ցավակցագիր էր հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին: 

Արարողության ավարտին Վեհարանում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը, անդրադառնալով կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ, «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ բարեհիշատակ Վարդան Գրեգորյանի օրինակելի կերպարին, վերստին իր աղոթքը բարձրացրեց անվանի հայորդու հոգու հանգստության և խաղաղության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter