
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին գումարվող ԱԺ հատուկ նիստում
Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հրապարակել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ
հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին`
ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել