
Դատավորի երդման արարողություն՝ նախագահականում
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: «Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով,- մասնավորապես ասել է նախագահը: -Այսօր դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը Ձեր և Ձեր գործընկերների ձեռքերում է»,- նախագահի խոսքերն է մեջբերել տարածած հաղորդագրության մեջ նախագահի աշխատակազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել