HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց լիցենզիայի շահումով խաղերի կազմակերպմամբ պետությանը պատճառվել է 5 մլրդ 500 մլն դրամի վնաս

Ոստիկանությունը հայտնում է, որ մի տղամարդ մարտ ամսից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, իսկ հետագայում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մի սրճարանի տարածքում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի «պոկեր» տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից 3%-ի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 300 հազար դրամի շահույթ և չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Համաձայն ոստիկանության հաղորդագրության՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Բացի այդ, Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկված խաղի մասնակից անձանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են առանց թույլտվության գազային ատրճանակ, փամփուշտներ ու 15 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter