
Ստեփանակերտի բնակարաններից մեկում 1990թ. ծնված բնակչի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում:
Արցախի Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Լուսանկարում՝ Ստեփանակերտը, նոյեմբերի 14, 2020
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել