HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրահանձնաժողովը պատվաստանյութի մատակարարման ուշացումների համար դատի է տվել AstraZeneca-ին

Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ դատական հայց է ներկայացրել AstraZeneca ընկերության դեմ՝ ԵՄ պատվաստանյութի ներկրման պայմանագրի խախտման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Քերսմաքերին։

Վերջինիս խոսքով՝ Բրյուսելը հայցը ներկայացրել է նախորդ ուրբաթ՝ ապրիլի 23-ին։ Պատճառն այն է, որ AstraZeneca-ի հետ պայմանագրի որոշ դրույթներ չեն պահպանվել, և «ընկերությունը չի կարողացել մշակել պատվաստանյութի ժամանակին ապահովման հուսալի ռազմավարություն»։

Պայմանագրով նախատեսված է Եվրամիության 27 երկրներ մատակարարել 300 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ լրացուցիչ 100 միլիոն դեղաչափ ձեռք բերելու հնարավորությամբ։ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում AsrtaZeneca-ն կարողացել է մատակարարել պատվաստանյութի 30 միլիոն դեղաչափ։ Ընդ որում, ընկերությունը հայտարարել է, որ երկրորդ եռամսյակի ընթացքում կկարողանա մատակարարել միայն 70 միլիոն դեղաչափ՝ խոստացված 180 միլիոնի փոխարեն։

AstraZeneca պատվաստանյութի՝ շուկա դուրս գալուց հետո մի շարք երկրներում բժիշկները սկսել են հայտնել այդ պատվաստանյութով պատվաստված անձանց մոտ թրոմբների հաճախակի առաջացման դեպքերի մասին: Այդ լուրերի ֆոնին մի շարք երկրներում, անվտանգության նկատառումներով պայմանավորված, պատվաստանյութի կիրառումը դադարեցվել է։ Դանիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։

Եվրամիության մի շարք երկրներում պատվաստումների գործընթացը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջից: Ներկայումս Եվրամիությունում հաստատվել է 4 պատվաստանյութ՝ AstraZeneca, Johnson & Johnson, Moderna, Pfizer:

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter