
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ապրիլի 26-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:
Մեկնաբանել