Երևանում կբացվի գերմանական ժամանակակից գոբելենի ցուցահանդես
Ապրիլ 16-ին Երևանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում կբացվի գերմանական ժամանակակից գոբելենի «Call out Art» ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 22-ը:
Գերմանիայի «Թալշտրասե» արվեստի միությունը կներկայացնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ժամանակակից արվեստագետների ավելի քան 15 մեծածավալ գոբելեն:
Ցուցադրությունը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի ծանոթանալ Գերմանիայի գոբելենագործության հին ավանդույթներին:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացմանը կմասնակցի տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Փիփերը, ում այցին զուգընթաց էլ կներկայացվի ցուցադրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել