HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ադրբեջանցիները Նոր Ղազանչիի տարածքի առաջ տված դիրքերը հետ են տվել

Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում 370 մետր առաջ տարած դիրքերը հետ են տվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

Երեկ՝ ապրիլի 26-ին, ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչատարածքին մոտ գտնվող իրենց դիրքերը 370 մետրով առաջ էին տվել։ Այդ տարածքում Նոր Ղազանչիի վարելահողերն են՝ ցորենի դաշտերը։ 

Ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հստակ ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել դիրքային առաջխաղացման համար։ Բախշիյանին այս մասին հայտնել են հողատերերը, որոնք գնացել են դաշտում աշխատելու։ 

Հայկ Բախշիյանը Մարտակերտի դիվիզիայի սպայական անձնակազմի հետ այցելել է Նոր Ղազանչի, բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ, ապա կապ հաստատել նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս ռուս խաղաղապահներին է դիմել։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հետ են տվել դիրքերը։

«Իրենց սահմանը չէր, առաջ էին եկել իրենց հիմնական դիրքերից, բանակցություններից հետո համաձայնել են հետ գնալ»,- նշեց վարչակազմի ղեկավարը։

Նոր Ղազանչիի տարածքում կան նաև հայկական դիրքեր, որտեղ հայ զինծառայողներն են։ 

Գլխավոր լուսանկարը՝ «Ապառաժ»-ի կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter