HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Ապրիլի 27-ին, ժամը 11։20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի 11 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ե Գ-ն (ծնված 1958 թ) փորձում է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզվելով։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter