HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք, ընդհանուր` 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Երեկ կատարվել է 4807 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 588 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 13 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter