HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին

Ապրիլի 28-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն` շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:

Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ճապոնական կողմին՝ Covid-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter