HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն տարին:

Դեսպան Անաստասովն ասել է, որ առավելագույն ջանքեր կներդնի առաջ մղելու երկկողմ կապերը և համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ընդգծելով, որ հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ակնկալում է դեսպանն իր ակտիվ աշխատանքով կնպաստի այն իրացնելուն:

Դեսպան Անաստասովը նախագահ Սարգսյանին է հանձնել Բուլղարիայի նախագահի նամակը, որով Ռումեն Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պաշտոնական այց կատարելու՝ Հայաստանի նախագահին ուղղված հրավերը:

Հանրապետության նախագահն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, նշել, որ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter