HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 28-ին աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

Ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը:

«Արարատ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերների հետ համագործակցությունն այս եւ այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաեւ հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter